Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությո...

Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական, հոգեւոր, բարոյական և քաղաքական նշանակություն ունի մեր դաշնակից Հայաստանի, հանրապետության բարեկամ ժողովրդի և Ռուսաստանում բազմամիլիոնանոց հայկական սփյուռքի համար։ Մենք այս ողբերգությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ ու դժբախտություն»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով, Մոսկվան առաջիններից էր, ով հայտարարեց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին։ Նախօրեին Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում հիշատակի միջոցառումներ են անցկացվել։