Զախարովա. Մոսկվան ողջունում է Երեւանի եւ Բաքվ...

Մոսկվան ողջունում է Երեւանի եւ Բաքվի միջեւ բարիդրացիական հարաբերությունների hաստատման նախաձեռնությունը:  Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ պայմանագրի կնքման հարցում:

«Հուսալի հիմք է 2020 թվականի նոյեմբերի 9-ին եւ 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների կողմից ձեռքբերված համաձայնությունները: Մենք պատրաստ ենք հետագայում աջակցել այդ գործընթացին: Դեռ պետք է հաղթահարել շատ դժվարություններ, խոչընդոտներ: Շեշտը դնում ենք կայունության, ամուր տնտեսական զարգացման վրա: Հուսով ենք, որ կշարժվենք հարաբերությունների կարգավորման, վստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ»,-նշել է նա: