Ելնելով մեր անցած պատերազմների փորձից՝ եկել ենք այն եզրակացության, որ յուրաքանչյուր մարզում պետք է լինի ՄՈԲ ռեսուրսի համար նախատեսված զորամասեր՝ իր սպառազինությամբ: Այս մասին ասել է լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը:
«ՄՈԲ ռեսուրսը պետք է ներկայանա զորամաս, միանգամից ստանա իր հանդերձանքն ու սպառազինությունը, և հրամանատարի որոշմամբ ուղարկվի ռազմաճակատի այն կետը, որտեղ իրենք նախատեսված են լինելու: Ուժեղ Հայաստանում կլինի ուժեղ պահեստազոր»,- նշել է նա:



