Ըստ վիճակագրության, անհայտ կորած 195 անձ ունենք: Անհայտ կորածների ընտանիքները ամեն ամիս Կառավարությունից ստանում են պետական աջակցություն: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում հայտարարեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ պետությունը աջակցություն չի ցուցաբերում նրանց՝ բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Ընդ որում, աջակցությունը կրում է և ֆինանսական, և սոցիալական նշանակություն»,- նշեց նա:
Անդրադառնալով հարցին, թե ինչու Պաշտպանության նախարարությունը չի զեկուցում, Գալյանը նշեց, որ ինքը կարծում է՝ նախաձեռնությունը բազմաոլորտ է ու խոսքը միայն Պաշտպանության բանակի անդամների մասին չէ, այլ խաղաղ բնակչության ու նրանց ընտանիքներին տրվող սոցիալական երաշխիքների.
«Օրենքի շրջանակը բավականին լայն է, և այն իրավասու մարմինը, որը պետք է ստանձնի գործողությունների, հետախուզման, ռեգիստրի վարման ու այլ առաքելությունները՝ օրինակ, Ազգային անվտանգության ծառայությունն է, ու մենք այս նախագծի շուրջ բոլոր գործընկերների հետ համատեղ ենք աշխատել»:



