Տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Երկրորդը, գործը դատախազությունում է, ուսումնասիրման փուլում է: Ես դիմել եմ, ինձ կտեղեկացնեն, գործն արդեն ուսումնասիրում են, թե իմ ասածով է։ Այսքանը կարող եմ ասել։ Ազգային ժողովում ասաց ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
Լրագրողի հարցին, թե ճանաչո՞ւմ է այդ կնոջը, պատգամավորը դրական պատասխան է տալիս և նշում, որ այլ մեկնաբանություն չունի՝ դատախազությունը կպարզի։
Հիշեցնենք, որ Politik.am-ը գրել էր, որ Բաքոյանն անընդհատ ծեծել է կնոջը, ում տանն ապրել է․ նրանից ստացել է գրազի 3000 եվրո գումար, փորձել է իրենով անել 13 հազար դոլար արժեցող ժամացույց։



