
«Դուք ամենաշատը կալանքի տանող դատավորն եք։ Ուզում եմ պարզ հարց տալ՝ ի՞նչն է պատճառը, ինչի՞ց է, որ անպայման պետք է տանեք մարդուն կալանքի»,- վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու, վերաքննիչի դատավոր Արմեն Դանիելյանին խորհրդարանում հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Իմ որոշումները կայացնում եմ ինքնուրույն՝ ղեկավարվեով սահմանադրությամբ, օրենքներով և վերաբերելի իրավակարգավորումներով և նաև ելնելով ըստ գործի փաստերի։ Հիմա ես ինքս վիճակագրություն չեմ վարում էդ առնչությամբ։ Բայց էնպես չի, որ ես միշտ որպես խափանման միջոց կալանք եմ ընտրում։ Այ եթե դուք իմ աշխատանքային գորունեությանը հետևեք, ուղղակի երևի էն որոշումները, որ իմ կողմից կայացվում են, իմ մոտ տպավորություն կարող է առաջանալ, որ դրանք չեն լուսաբանվում։
Ընդ որում, ասեմ նույնիսկ եթե նպատակ է դրվում լուսաբանել, եթե հակառակ որոշում է լինում, երևի թե չեն էլ լուսաբանում, թողնում-գնում են։ Համենայն դեպս, իմ ընկալումը այդպիսինն է»,- ասաց Արմեն Դանիելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։