Ըստ «Բիզնես-դիալոգ» ՓԲԸ հարցման առաջատարը Բար...

«Հիմնականում գործարարների եւ բիզնեսի վերաբերյալ վերլուծություններ ենք կատարում` բիզնեսի վարկանիշի կամ տվյալ բիզնեսը ղեկավարողի, բիզնես շրջանակների մասին»,- «Պոստ Սկրիպտում» ակումբում կայացած ասուլիսում նշեց իրավաբանական գիտությունների դոկտոր, «Բիզնես-դիալոգ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ենոք Ազարյանը` խոսելով ընտրություններին ընդառաջ սոցիալական հետազոտության մասին։

«23 կուսակցություն եւ 4 դաշինք է մասնակցում ընտրություններին: Մենք դիտարկում ենք ոչ միայն նախընտրական գործընթացը, այլեւ հետընտրականը»,-ասաց նա: «Մեր պատկերացմամբ, ուսումնասիրության ժամանակ առաջին հերթին պետք է լինի հարցը, հետո անձը…Եթե ասում ենք, որ հավասար պայմաններ պիտի ստեղծենք բոլորի համար, բայց հարցը տրվում է անձնավորված կամ առաջնորդի կարգով, մնացածը տուժում են, որովհետեւ նոր ստեղծված կուսակցություններ կան, որոնց մարզերում չգիտեն… Մենք պետք է հարցերն այնպես ձեւակերպենք, որ բոլորի համար հավասար պայմաններ լինեն»,-հավելեց «Բիզնես-դիալոգի» տնօրենը:

Այդ իսկ պատճառով մեր հարցումների արդյունքում հիմնական խնդիրները, որ ձեւավորվել են ընտրողների մոտ, այն անհրաժեշտ եւ արդիական հարցերն են, որոնք հետաքրքրում են բոլորին:

Վերջում «Բիզնես-դիալոգ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ենոք Ազարյանը ներկայացրեց, իրենց անցկացրած հարցման արդյունքները, ըստ որի, առաջատարը Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է և 1117 հարցվածներից 409 մարդ նախապատվությունը տվել է Բարգավաճ Հայաստան կուսակցությանը։