Ես 8 տարուց ավելի է՝ աշխատում եմ ՌԴ նախագահի հետ, գիտեմ, որ նա ռացիոնալ մարդ է, հենվում է փաստերի ու փաստարկների վրա, եթե նրանք ունեն մտահոգություններ, այդ մտահոգությունները մենք համբերատար կփարատենք, ոչ մի խնդիր չկա: Այս մասին Փաշինյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների և Պուտինի՝ իրեն չշնորհավորելու վերաբերյալ հարցին ի պատասխան։
Անդրադառնալով ԵԱՏՄ-ին՝ Փաշինյանն ասաց, որ իր մասնակցությամբ 2 ձևաչափ կա՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստերը և Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստերը. «Այդ ձևաչափերով շարունակելու ենք մեր աշխատանքը»։
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի կողմից հնարավո՞ր է չճանաչվեն: Փաշինյանն ընդգծեց, որ դիտորդական առաքելության կազմում ներառված են եղել նաև ՌԴ դիտորդներ, իսկ առաքելությունն արդեն իր եզրակացությունը տվել է։
«Մնացածը հռետորիկայի հարց է, կքննարկենք»,-նշել է նա։



