Ընտրակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն...

Հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած օպերատիվ–հետախուզական միջոցառումների հիման վրա նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող մի խումբ անձինք, ԱԺ ընտրություններին նույն կուսակցության օգտին քվեարկելու և նախընտրական քարոզչություն իրականացնելու պայմանով, ընտրելու իրավունք ունեցող մի շարք քաղաքացիների խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք՝ գործընթացը քողարկելով կուսակցության տարածքային գրասենյակներում նշված անձանց կաշառք-գումարը աշխատավարձի տեսքով վճարելու անվան տակ: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: 

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Մանրամասները՝ տեսանյութում: