Հնարավոր է արդյոք, որ ԿԸՀ–ն չգրանցի Սամվել Կա...

Որ ԿԸՀ-ն որևէ քաղաքական ուժի չգրանցի, քաղաքական ուժն ինքը պետք է ցանկանա չգրանցվել: Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է այն փաստաթղթերը, որոնք պետք է քաղաքական ուժը ներկայացնի։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը: 

Նա նշել է, որ երբ բոլոր փաստաթղթերը ներկայացված են ԿԸՀ, գրանցման հարց, որպես այդպիսին, չի քննարկում: 

«ԿԸՀ-ում կարող է քննարկվել բացառապես այն դեպքում, երբ փաստաթղթերը ներկայացված չեն, թերի են ներկայացված և քաղաքական ուժը չի լրացրել դրանք, այսինքն՝ երբ տրվել է 48 ժամ և չի լրացվել, այդ ժամանակ կարող է առարկությունը դրվել քվեարկության և երկու երրորդ ձայներով կարող է մերժվել կուսակցության գրանցումը»,-մանրամասնել է նա: