Ընտանեկան այց․ փոփոխություն պետական արարողակա...

Երկրի ղեկավարի այլ պետություններ այցելելու արարողակարգային չորս ձևաչափ կա՝ մասնավոր այց, աշխատանքային այց, պաշտոնական այց և պետական այց։ Ամեն ձևաչափը ենթադրում է իրեն համապատասխան հանդիպումներ, փաստաթղթերի ստորագրում և համատեղ ասուլիսներ։

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով նոր 5-րդ ձևաչափ է ավելացել՝ ընտանեկան այց։ Ընդ որում ելնելով Նիկոլ Փաշինյանի վարքագծից, դա անգամ պետական այցից էլ կարևոր այց է։ 

Այս տարիներին բազմաթիվ պետություններ այցելելիս Փաշինյանը իր հետ տարել է նաև իր ընտանիքի անդամներին։ Եթե երբեմն կնոջ հանգամանքը կարելի է հասկանալ, ապա բացարձակապես անհասկանալի է, երբ նա իր ընտանիքի անդամներին է տանում իր այցերի ընթացքում։ Իշխանության առաջին մեկ երկու տարիներին Փաշինյանը փորձում էր թաքուն պահել ընտանիքի անդամներին իր հետ տանելու հանգամանքը, բայց եղան աղմկահարույց հրապարակումներ, որոնցից մեկը Politik.am-ի 2018 թվականի հետաքննությունն էր, որից հետո նա սկսեց հրապարակային դա անել, քանի որ հանրությունը չէր դժգոհում դրանից։ 

Նկատենք, որ Աննա Հակոբյանը իր և ընտանիքի մյուս անդամների վարչապետ ամուսնու հետ պաշտոնական այցերի գնալը բացատրել էր նրանով, որ «մեկ է ինքնաթիռը դատարկ է գնում»։ Եթե հենվենք Աննա Հակոբյանի այս տրամաբանության վրա, ապա Փաշինյանը կարող է մի տուրիստական ընկերություն բացել և ամեն անգամ որևէ երկիր գնալիս դատարկ աթոռների քանակով ուղևորներ իր հետ տանի այդ երկիր, վստահ ենք բենզինի և տեղում մի լավ քեֆ անելու փող հետ կգցեն։