Ընկերությունները քիչ լինեն` գին կթելադրեն. հա...

Politik.am-ը   «Սպայկա» ընկության հետ համագործակցող մի քանի համայնքներից փորձեց ճշտել, թե ինչպիսին են բնակչության տրամադրությունները` արդյո՞ք մտահոգիչ է ընկերության կողմից մթերում իրականացնելու դադարեցումը կամ կա՞ն այլ տարբերակներ գյուղատմտեսկան մթերքը շուկայում իրացնելու համար: 

Հիշեցնենք, որ ընկության տարածած հաղորդագրության մեջ ասվում էր`  տնօրենի կալանավորման և պետական մարմինների ու պաշտոնյաների կողմից ենթադրական մեղադրանքների վերաբերյալ հայտարարությունների արդյունքում սկսվել է արտասահմանյան բանկերի կողմից ընկերության վարկային միջոցների հետ կանչման գործընթաց, որի արդյունքում կարող են սառեցվել ընկերության հաշիվները, կալանքի տակ դրվել գրավադրված գույքը, այդ թվում՝ բեռնատարները: Նման պայմաններում ընկերությունը չի կարողանալու օգտվել շրջանառու միջոցներից և կազմակերպել նախապես պլանավորած մթերումը:

Արենիի համայնքապետարանից ասացին, որ թեև այդ թեմայով բնակչության հետ քննարկումներ չեն կազմակերպվել, սակայն մեծ թվով բնակիչների արդեն հայտնել են իրենց մտահոգությունները. «Հատկապես մտահոգիչ է դեղձի արտահանման հարցը: Եթե դա չարվեց, կոնկրետ Արենում դա լուրջ խնդիր կլինի: Չգիտեմ «Սպայկան» կտանի, թե ով, սակայն եթե նման խոշոր ընկություն չլինի, այդ քանակությամբ դեղձը հաստատ ներքին սպառում չի ունենա: Տարիների փորձը ցույց է տալիս, որ անգամ ներքին սպառման դեպքում այն շատ ցածր գին է ունենալու»:

Արագածոտնի մարզի Փարպի և Օշական համայնքերի ղեկավարները հայտնում են, մթերման դադարեցումը իրենց համար խնդիր չի առաջացնի. «Մենք ընդգծված քանակությամբ որևէ գյուղատնտեսկան մթերք չունենք, որի մթերման հետ կապված խնդիր կառաջանա: Ինչ էլ որ կա, սպառվում է ներքին շուկայում»,- ասաց Օշականի համայնքապետ Արամ Ներսիսյանը: 

Ալաշկերտի համայնքապետ Կարեն Հովհաննիսյանն էլ ասաց, որի իրենց համայնքնում մթերող այլ ընկերություններ էլ կան, և ապրանքը «գետնին չի մնա», սակայն կարևորեց նաև «Սպայկա» ընկության մթերման անհրաժեշտությունը. «Լավ կլինի, որ շատ ընկերություններ լինեն, հակառակ դեպքում գին կթելադրեն»: