Ընդլայնվել են արտաուսումնական հաստատություննե...

Արվեստի դպրոցների մանկավարժների և մարզադպրոցների մարզիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը կմեկնարկի 2024 թվականի մարտի 15-ից: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների, այդ թվում՝ մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների մանկավարժական աշխատողներն ու մարզադպրոցների մարզիչ-մանկավարժներն իրենց ցանկությամբ կարող են հայտեր ներկայացնել և մասնակցել կամավոր ատեստավորմանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 19-ի «Արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների, այդ թվում՝ մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների մանկավարժական աշխատողների և մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների կամավոր ատեստավորման 2024 թվականի ուղղությունները հաստատելու մասին» հրամանով էականորեն ընդլայնվել են արտաուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ուղղությունները:

Այլ մանրամասներ՝ այստեղ: