«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնալու է Ազգային ժողով: Նա ներկայացնելու է «Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը։ Քննարկմանը մասնակցելու է նաեւ խորհրդարանական ընդդիմությունը, որը տեւական ժամանակ է՝ բոյկոտել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ֆորմատը: Այնուհետեւ փողոցում ակտիվացավ Դիմադրության շարժումը, եւ մինչեւ աշուն ընդդիմադիրները խորհրդարան չգնացին, իսկ հոկտեմբերին վերադարձան, բայց որոշեցին չմասնակցել կառավարության հետ հարցուպատասխաններին։ Ինչո՞ւ են որոշել մասնակցել Փաշինյանի ներկայությամբ այսօրվա նիստին։ Երեկ մեր հարցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Որովհետեւ ծրագրի կատարողականի մասին հաշվետվությունը ներկայացվում է տարեկան մեկ անգամ»։ Ակնհայտ է, որ ընդդիմադիրները տեղի են տալիս հանրության քննադատություններին»:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:



