Ընդդիմությունը չի կարող ձայն տալ Նիկոլ Փաշինյ...

Իհարկե, ընդդիմությունը չի կարող ձայն տալ Նիկոլ Փաշինյանի կամակատար նախագահի թեկնածուին, ով երկրորդ փուլով դառնալու է Հանրապետության նախագահ, ով արդեն իսկ հայտարարել է, խոստովանել է, որ լինելու է Նիկոլ Փաշինյանի որոշումները դակող նախագահ։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասել իր վերջին հարցազրույցի ժամանակ, կառավարության վերջին նիստի ժամանակ՝ ապահովում է իր իշխանական բուրգի ներդաշնակեցումը։ Ըստ էության, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրորդ փուլով՝ ընդամենը 65 ձայնով կարողանալու են նախագահ կարգել Վահագն Խաչատուրյանին, հաջողվելու է ապահովել իր իշխանական բուրգի անխափան աշխատանքը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։