Ընդդիմությունն ուրիշ կինոյի մեջ է. Փաշինյան

Ընդդիմությունն ուրիշ կինոյի մեջ է: Այդ կինոն  վաղուց ավարտվել է, բայց իրենք շարունակում են մնալ այդ կինոյի մեջ:  Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Կինոն ավարտվել է, իրենք շարունակում են այդ խոտանված կադրերը հանում են, հետևից կպցնում ու այդ կինոյի սցենարը նրա մասին  է, որ ՀՀ-ն կործանվում է, որովհետև իրենց գործունեության օբյեկտ կործանող ՀՀ-ն է:  Երբ որ ՀՀ-ն չի կործանվում իրենք չեն կարողանում այդ Հայաստանի հետ հարաբերվել, որովհետև իրենց կուլտուրան կործանվող Հայաստանի հետ հարաբերվելն է:

Որպեսզի իրենք լինեն, պետք է լինի Հայաստանի կործանման սցենարը:

Ընդդիմությունը ինչու է բացակա, որովհետև իրենց բոլոր թեզերը ջարդվել են : Օրինակ հիմա իրենք գան, ինչ հարցնեն: Չի կարա տենց անընդհատ խոտանված կադրերով քաղաքականություն վարել: Իսկ այն պատմությունը, որը մենք ենք ներկայացնում, այդ պատմությունը հետաքրիքր է: Ինչի, երկու պատճառով, որ ինքը նախ նոր է սկսել, և իր մեկնարկի և շարունակության տրամաբանությունը բոլորովին ուրիշ բանի մասին է:

Այսօր Հայաստանը ծաղկող, զարգացող, ինքնիշխան, անկախ, ինքնուրույն պետություն է:

Մեք անում ենք այն, ինչ մեր ժողովուրդը ուզում է»: