Ըմբռնումով եմ մոտենում մեկ տարի առաջվա ձեր լռ...

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդ Ազարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով երեկ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կապված միջադեպին:

«Անթույլատրելի եմ համարում դատավոր Ա. Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպն անկախ նրանից, որ այն կրել է ակցիայի բնույթ։ ՄԻՊ,ԲԴԽ, Դատավորների միություն, Դատախազություն, Ոստիկանություն. ըմբռնումով եմ մոտենում մեկ տարի առաջվա ձեր լռությանը»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Նարեկ Մութաֆյանը տեսախցիկով մոտեցել  է «Մարտի 1-ի» գործով դատավոր Աննա Դանիբեկյանին, նրան հարցեր ուղղել: Մտնելով դատարանի շենք Դանիբեկյանը դատական կարգադրիչներին հայտնել է, որ իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել եւ  ահազանգել է իրավապահներին:

Նարեկ Մութաֆյանին գիշերը ձերբակալել են, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։