Ղրղզստանը շարունակում Է ջանքեր գործադրել Տաջի...

Ղրղզստանը շարունակում Է ջանքեր գործադրել Տաջիկստանի հետ սահմանային հարցի խաղաղ ճանապարհով լուծման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 19-ին հայտարարել Է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը՝ ժողովրդին հղած ուղերձում: «Աստիճանաբար լուծվում են մեր պետւթյան սահմանների հետ կապված վիճելի հարցերը:

Ինչպես հայտնի Է, Ուզբեկստանի Հանրապետության հետ սահմանների բոլոր հատվածները կարգավորված են եւ մնում Է միայն պաշտոնապես փաստաթղթերով հիմնավորել դրանք: Այսօր սոսկ Տաջիկստանի Հանրապետության հետ սահմանակից տարածքներն են, որ կոնկրետացված չեն եւ խնդիրներ են հարուցում: Մենք շարունակում  ենք ջանքեր գործադրել ղրղզա-տաջիկական սահմանին վիճելի հարցերը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու ուղղությամբ»,- ասել Է նա: Ժապարովը նշել Է, որ սահմանների խնդիրների չլուծվածությունը հանգեցնում Է տխուր հետեւանքների:

Ժապարովի խոսքով՝ Ղրղզստանն ունի անհրաժեշտ միջոցներ Տաջիկստանի հետ սահմանային բախման ժամանակ տուժածների օգնության եւ ուժեր սեփական պաշտպանության համար: «Փառք աստծու, մեր գանձարանը դատարկ չԷ,- ասել Է նա:- Պետությունը բավականաչափ ուժեր ունի զինծառայողների եւ այն քաղաքացիների կարիքների լիովին ապահովման համար, ովքեր հարկադրված Էին վերաբնակվելու ստեղծված իրադրության պատճառով»: «Երկիրն ունի միջոցներ բախման ընթացքում ավերված եւ այրված տների անհապաղ վերականգնման համար: Կարճ ժամակամիջոցում մենք զգալիորեն ամրապնդվել ենք, եւ դա խիստ անհանգստացնում Է ինչպես ներքին, այնպես Էլ արտաքին թշնամիներին»,- հավելել Է նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: