Ղրղզստանը ԵՄ-ին խոստացել է հետևել Ռուսաստանի...

Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ժենբեկ Կուլուբաևը հայտարարել է, որ երկիրը համաձայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին հետևելու Եվրամիության խնդրանքին։ Սակայն, ըստ նրա, միշտ չէ, որ հնարավոր է հետևել պահանջների պահպանմանը, գրում է kommersant.ru-ն:

«Մենք չենք կարող աջակցել Ռուսաստանին կամ Ուկրաինային հակամարտությունում, ուստի հնարավորության դեպքում մենք կհետևենք պատժամիջոցներին, քանի որ որոշ ապրանքներ կարող են վերաբերել ռազմական արդյունաբերությանը», - ասել է Կուլուբաևը:

Նախարարը հավելել է, որ Ղրղզստանը միաժամանակ համագործակցում է Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրամիության երկրների հետ։ Բիշքեկը, ինչպես պարզաբանել է Ժենբեկ Կուլուբաևը, պայմանավորվածություններ ունի Մոսկվայի դեմ պատժամիջոցները պահպանելու վերաբերյալ, սակայն Ռուսաստանը մնում է երկրի հիմնական առևտրային գործընկերը։