Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Ղրղզստանի Չոլպան֊Ատա֊ում ԵԱՏՄ էկոնոմիկայի նախարարների նախաճաշին քննարկում ենք տնտեսական համագործակցության ընթացքն ու նոր հնարավորությունները։
2022թ. առաջին յոթ ամիսների տվյալներով Հայաստանը գրանցել է ԵԱՏՄ ամենաբարձր տնտեսական աճի ցուցանիշը` 13,1%։ Այս ցուցանիշը նաև լավագույններից է աշխարհում»։
Հետաքրքիր է, որ ԵԱՏՄ Էկոնոմիկայի նախարարների հանդիպմանը Քերոբյանը մասնակցում է Կոլուբիայի դրոշի ներքո։




