
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը օրենք է ստորագրել, որը նախատեսում է էներգիայի եւ ջրօգտագործման որոշ օբյեկտների համատեղ օգտագործում Տաջիկստանի հետ։ Այս մասին հայտնել է Ղրղզստանի պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է 2025թ. մարտի 13-ին Բիշքեկ քաղաքում ստորագրված «Ղրղզստանի Հանրապետության կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ ջրային եւ էներգետիկ օբյեկտների հասանելիությունն ապահովելու մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքը։ Համաձայնագիրը, որն արժանացել է Ղրղզստանի խորհրդարանի հավանությանը, նախատեսում է Ղրղզստանի եւ Տաջիկստանի համար անարգել մուտք «պետությունների տարածքում գտնվող տնտեսական եւ էներգետիկ օբյեկտներ՝ դրանց շահագործման նպատակով»։ Խոսքը երկու պետությունների սահմանին գտնվող օբյեկտների մասին է, որոնք ներառված են այս ցանկում՝ սահմանի ընդհանուր հատվածի սահմանազատման շրջանակում։ «Միաժամանակ առաջարկվում է Աք-Տատիր/Մաչոյ ջրանցքի երեք մուտքերով գլխավոր ամբարտակի եւ գլխավորն ջրառի կայանքի համատեղ շահագործում»,- նշել են մամուլի ծառայությունում։