Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանրապետության հատուկ ծառայություններին հաջողվել է ձերբակալել ավելի քան 30 մարդու, որոնք կասկածվում են պետական հեղաշրջում նախապատրաստելու համար։
«Ձերբակալվել են անձինք, որոնք ծրագրում էին կազմակերպել զանգվածային անկարգություններ և անհնազանդության ակցիաներ՝ իշխանությունը բռնի զավթելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հարցաքննության ընթացքում նրանք ընդունել են իրենց մեղքը և տվել խոստովանական ցուցմունք: Հաղորդվում է նաև, որ դավադիրների ընդհանուր թիվը գերազանցում է 100-ը: