Ղրղզստանի պաշտպանության նախարար Բակտիբեկ Բեկբոլոտովն առաջարկում է ղրղզա-տաջիկական սահմանի վիճելի հատվածներում ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ տեղակայել: Այս մասին Նա հայտնել Է մամուլի ասուլիսի ժամանակ։
Բեկբոլոտովի խոսքով՝ ինքը վերջերս հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ, և նրանք քննարկել են այդ հարցը։
«Ես ՀԱՊԿ ղեկավարին ասել եմ, որ մեր և Տաջիկստանի միջև խաղաղություն չի լինի։ Յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը: Առանց միջնորդ դատավորի հակամարտությունը չի դադարի։ ՀԱՊԿ-ի ոչ մեծ զորակազմը սահմանի վիճելի հատվածներում կարող է լուծել մի քանի խնդիր։ Օրինակ՝ վերահսկել հրադադարը և ծանր տեխնիկայի հեռացումը սահմանից։ Իսկ հետո արդեն կարելի է իրավիճակը լուծել քաղաքական մակարդակով»,— պարզաբանել է ՊՆ ղեկավարը։



