Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանին փոխհրաձգությունը վերսկսվել է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ղրղզական պաշտոնական աղբյուրին:
Լրատվականի հաղորդմամբ, արդեն մեկ ժամ է ինչ կրակոցները վերսկսել են։
Հիշեցնենք, որ երեկ Ղրղզստանի ու Տաջիկստանի բնակիչների բախումը վերածվել է ռազմական բախման, որի հետևանքով մահացել է ավելի քան 20 մարդ և վիրավորվել մոտ 150 մարդ։



