Ղրղզստանի մայրաքաղաքը՝ աշխարհի ամենաաղտոտված...

Աշխարհում օդի աղտոտվածության մակարդակով Ղրղզստանի մայրաքաղաքն առաջին տեղն է զբաղեցրել։ Այս մասին վկայում է World Air Quality-ի՝ օդի որակի վերաբերյալ աշխարհի խոշորագույն քաղաքների վարկանիշը։

Աղտոտվածության ինդեքսը կազմել է 350 AQI: 300-ից բարձր ցուցանիշը վտանգավոր է համարվում առողջության համար։ Նորմայում օդի որակի ինդեքսը պետք է լինի 50 AQI-ից պակաս։

Կայքի տվյալներով՝ օդն աղտոտված է PM2.5 մասնիկներով. դրանք 2,5 միկրոմետր կամ ավելի փոքր տրամագծով մանր մասնիկներ են։ Իրենց չափսերի պատճառով շնչելիս դրանք կարող են ներթափանցել արյան հոսքի մեջ։

World Air Quality-ն պնդում է, որ նման մասնիկներով աղտոտվածության բարձր մակարդակը կարող է, ի թիվս այլոց, առաջացնել ասթմայի նոպաներ և հազ։