Ղրղըզստանն ու Տաջիկստանը լրացուցիչ ուժեր են ո...

Ղրղզստանն ու Տաջիկստանը լրացուցիչ ուժեր են ուղարկում երկու պետությունների սահմանին գտնվող հակամարտության գոտի: Այս մասին հայտնում է Ղրղըզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ղրղըզստան-Տաջիկստան պետական սահմանի ողջ պարագծով երկուստեք լրացուցիչ ուժեր եւ միջոցներ են հավաքվում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Դրանում նշվում է նաեւ, որ ղրղզական սահմանապահ ծառայության հատուկ ջոկատայինները, իրենց սահմանային կետերի գնդակոծությանն ի պատասխան, գրավել են հարեւան Տաջիկստանի տարածքում գտնվող պահակակետը:

Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը երկրի բնակիչներին, առաջին հերթին՝ քաղաքական ուժերին եւ լրատվամիջոցներին, կոչ է արել հանգստություն պահպանել, չտրվել սադրանքներին, թշնամանք եւ պառակտում չհրահրել: «Մենք միշտ կգտնենք ընդհանուր լեզու մեր տաջիկ եղբայրների հետ եւ բոլոր հարցերը կլուծենք միայն հարգի դեպքում եւ հաշվի առնելով բարիդրացիական շահերն ու ներդաշնակությունը մեր հնագույն երկրում: Այժմ վտանգավոր են նրանք, ովքեր փորձում են ներսից հակամարտություն բորբոքել: Ես բոլոր ներքաղաքական ուժերին զսպվածության կոչ եմ անում իրենց երկրի համար այս դժվար պահին»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջին: