«Ժամանակավոր օկուպացված Ղրիմն աստիճանաբար անցնում է ուկրաինական ուժերի կրակային վերահսկողության տակ»։ Այս մասին հեռուստամարաթոնի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, փոխանցում է UNIAN-ը։
Նա պարզաբանել է, որ խոսքը Կերչի նեղուցը կրակային վերահսկողության տակ վերցնելու եւ Ղրիմի թերակղզում ռուսների հսկայական պահեստային ենթակառուցվածքը ոչնչացնելու մասին է։
Զելենսկու գրասենյակի ներկայացուցիչը նշել է, որ այժմ ռուսական զորքերի մատակարարումների 80%-ը կատարվում է Ղրիմով, ուստի թերակղզում տեղի ունեցող իրադարձությունները «պարզապես որոշ սպաների կամ որոշ շտաբերի ոչնչացում չեն»։
«Ղրիմն աստիճանաբար անցնում է Ուկրաինայի հիմնական կրակային հսկողության տակ։ Նրանք հասկանում են, որ Ղրիմը մեծ վտանգի տարածք է։ Օդային տարածքն այլեւս այդքան էլ չի վերահսկվում. Մինչ օրս Ղրիմում ոչնչացվել են երկու առանցքային Տրիումփ համակարգեր»,- ընդգծել է Պոդոլյակը։



