Ղազինյանի նախաձեռնությունը խառնել է բոլորի խա...

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ օրաթերթերից մեկի տեղեկություններով, Արթուր Ղազինյանը նախատեսում է գործընթաց սկսել համահայկական ուղեղային կենտրոն ստեղծելու ուղղությամբ, որը պետք է ներգրավի քաղաքական գործընթացներին չմասնակցող արհեստավարժ, փորձառու և համակարգային գիտելիքներ ունեցող անձանց:Չնայած այն հանգամանքին, որ այս պահին կենտրոնի նախապատրաստական աշխատանքները տարվում են ոչ հրապարակային, մեզ հայտնի դարձավ, որ այս նախաձեռնության հիմքում դրվելու է «ապագայի կոնցեպտը», ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել պրոֆեսիոնալ-փորձագիտական հանրույթում:

Politik.am-ի տեղեկություններով' այս ուղեղային կենտրոնի մասին լուրը իսկապես սառը ցնցուղի դեր է տարել քաղաքական դաշտի համար: Բոլորը հասկանում են, որ Ղազինյանը սկսել է գործընթաց, որն անկասելի է լինելու: Իսկ հաշվի առնելով Ղազինյանի սկզբունքայնությունը, կամքը, մաքուր անցյալը եւ հզորագույն կապերը, շատերի համար արդեն պարզ է, որ ապագա վարչապետին հենց այս ուղեղային կենտրոնն է որոշելու:

Մեր տեղեկություններով, հենց այս ամենից ելնելով' այս օրերին բոլորը շտապում են օր առաջ կապ ստեղծել Ղազինյանի հետ, որպեսզի հետո մասնակցություն ունեն Հայաստանի կառավարման գործում: Ասում են, նաեւ միջազգային խաղացողներն են մտահոգ, գերտերությունների դեսպանատները քննարկումներ են ունեցել եւ փորձում են հասկանալ, թե ինչպես կարող են Ղազինյանի նախաձեռնության ներսում ազդեցություն ունենալ:

Ի դեպ, որքան էլ զարմանալի է, մեզ տեղեկացրեցին, որ Ղազինյանի նախաձեռնությամբ հետաքրքրված են նաեւ Մոնղոլիայի դեսպանությունում:

ՔՊ-ի ներսում այս նախաձեռնության մասին տեղեկանալուց հետո բավական անհանգստացած են: