Ղազախստանը, Ղրղզստանը եւ Հայաստանն ավելացրել...

Եվրասիական տնտեսական միության գծով Ռուսաստանի գործընկերներ Ղազախստանը, Ղրղզստանը եւ Հայաստանը պատերազմի մեկուկես տարում ավելացրել են ներմուծումը ԵՄ-ից 5,8 մլրդ դոլարով։ 6,3 մլրդ դոլարով ավելացել է արտահանումը ԵԱՏՄ երկրներից Ռուսաստան, հաշվել է The Moscow Times-ը։

2021թ. ԵԱՏՄ երկրների ներմուծումը ԵՄ-ից կազմել է մոտ 7,1 մլրդ դոլար, 2023թ. ցուցանիշներն ավելացել են 45 տոկոսով՝ հասնելով 13 մլրդ դոլարի։ 2021թ. ԵԱՏՄ երկրների արտահանումը Ռուսաստան, առանց Բելառուսի հաշվառման, կազմել է մոտ 8,2 մլրդ դոլար, 2023թ. այն ավելացել է 43 տոկոսով, կազմելով մոտ 14,5 մլրդ դոլար։

Ներմուծումը տոկոսներով ամենից շատ ավելացել է ԵՄ երկրներից Հայաստան (49 տոկոս)։ 2021թ. բերվել է 931 մլն դոլարի ապրանք, 2023-ին՝ 1,8 մլրդ դոլարի։ Ղազախստանի եվրոպական ներմուծումը հասել է 5,9 մլրդ դոլարի, անցած տարի ցուցանիշն ավելացել է 42,2 տոկոսով (10,3 մլրդ դոլար)։ Ղրղզստանի ներմուծումը ԵՄ-ից 2021թ. կազմել է 295 մլն դոլար, 2023թ. ավելացել է 70 տոկոսով (964 մլն դոլար)։

Արտահանումը Հայաստանից ՌԴ 2021թ. կազմել է 840 մլն դոլար, 2023թ.՝ 3,5 մլրդ։ Ղազախստանի պարագայում՝ 2021թ. 7 մլրդ դոլար, 2023թ.՝ 10,2 մլրդ դոլար։ Ղրղզստան՝ 2021թ. 393 մլն, 2023թ.՝ 823 մլն դոլար։

Բելառուսի վիճակագրական գերատեսչությունը մանրամասներ չի հրապարակում։ 2021թ. ապրանքաշրջանառությունը ԵՄ-ի հետ կազմել է 12 մլրդ եվրո, 2023թ. իջել է՝ 9,5 մլրդ եվրո։

Ղազախստանի, Ղրղզստանի եւ Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵՄ-ի հետ 2023թ. կազմել է 44,5 մլրդ դոլար։ 2024թ. հունվար-օգոստոսի տվյալները հրապարակել են միայն Ղազախստանը եւ Ղրղզստանը։ Ղազախստանի, Ղրղզստանի եւ Հայաստանի ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ 2021թ. կազմել է 23 մլրդ դոլար, 2023թ.՝ 38 մլրդ։

ԵՄ-ի հետ ապրանքաշրջանառությունը տոկոսներով ամենից շատ ավելացրել է Ղրղզստանը՝ 64,4 տոկոս։ Երկրորդը Հայաստանն է՝ 40,2, երրորդը՝ Ղազախստանը՝ 27,2 տոկոս։

Մինչեւ պատերազմը Ռուսաստանի հիմնական առեւտրային գործընկերները ԵՄ երկրների շարքում եղել են Գերմանիան (56,9 մլրդ), Նիդեռլանդները (46,4) եւ Իտալիան (31,3 մլրդ)։ Այս երկրների հետ վերջին երկու տարիներին ապրանքաշրջանառությունն ավելացնում են Ղազախստանը, Ղրղզստանը եւ Հայաստանը։

Գերմանիայի հետ ապրանքաշրջանառությունն ավելացել է 2021թ. համեմատ Հայատսանում եւ Ղրղզստանում։

Իտալիայի հետ ապրանքաշրջանառությունը 2023թ. ավելացել է Ղազախստանում եւ Հայաստանում։ 2021թ. Ղազախստանի եւ Իտալիայի առեւտրի ծավալը կազմել է 9,6 մլրդ դոլար, 2023թ.՝ 16 մլրդ։ Հայաստանում Իտալիայի ապրանքաշրջանառությունը 2021թ. կազմել է 287 մլն դոլար, 2023թ.՝ 417 մլն։

ԵՄ-ի առեւտրի աճը Ղազախստանի, Ղրղզստանի եւ Հայաստանի հետ չի ծածկում Ռուսաստանի կորուստները Եվրոպայի հետ առեւտրում. 2023թ. ՌԴ-ԵՄ ապրանքաշրջանառությունը կազմել է 88,9 մլրդ եվրո՝ իջնելով 65,5 տոկոսով՝ 170 մլրդ եվրո։