Մի՞թե սա է մեր հավաքական ընտրությունը․ Լիլիթ...

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որում նա հավասարության նշան էր դրել մեր պատմական հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի և Բաքվի կողից քարոզչական նպատակներով՝ պատմությունը խեղաթյուրելու և իր նվաճողական քաղաքականությունն արդարացնելու համար շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթի միջև:

«Արևմտյան Հայաստանը «Արևմտյան Ադրբեջանի» հետ համադրելը պատմագիտական սնանկություն է, քաղաքակրթական դալտոնիզմ, ազգային ուրացում, քաղաքական ինքնասպանություն։

Ժամանակն արագացել է, ցայտնոտն ավելի քան տեսանելի է ․․․

Պետականությունն ու մեր հավաքական ինքնությունը մերժելու ժամանակներ ․․․

Մի՞թե սա է մեր հավաքական ընտրությունը»,- սոցցանցի իր էջում գրել է Լիլիթ Գալստյանը։