Ղազախստանը դիտարկում է ԱՄՆ-ից կանխիկ դոլարի ա...

Ղազախստանի Ազգային բանկը դիտարկում է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգից կանխիկ դոլարի լրացուցիչ ծավալների մատակարարման հարցը, այսօր հայտնել է ֆինանսական կարգավորիչի մամուլի ծառայությունը։

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Ազգային բանկի կողմից ակտիվորեն մշակվում է Դաշնային պահուստային համակարգից՝ ԱՄՆ կենտրոնական բանկից, լրացուցիչ ծավալով կանխիկ արտարժույթի մատակարարումների հարցը։ Տեղեկացնում ենք նաև, որ մենք ունենք բոլոր անհրաժեշտ պայմանավորվածությունները տրանսպորտային ընկերությունների հետ՝ կանխիկ դոլարի առաքումներն ժամանակին ապահովելու համար»,- կարգավորիչի հաղորդակցությունն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։