Ղազախստանը 2025 թվականին 1,3 միլիոն տոննա նավ...

Ղազախստանը 2025 թվականին 1,3 միլիոն տոննա նավթ է մատակարարել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով: Այս մասին հաղորդել է «ՂազՄունայԳազ» նավթագազային ընկերության մամուլի ծառայությունը։

«Ղազախստանյան նավթի մատակարարումներն Ակտաու նավահանգստից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան ուղղությամբ կազմել են 1,3 միլիոն տոննա: 2026 թվականի համար կանխատեսվող ծավալը կազմում է մինչև 1,6 միլիոն տոննա նավթ», - ասվում է 2025 թվականին նավթի մատակարարումների արդյունքների վերաբերյալ հաղորդագրության մեջ։

Ղազախստանի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ 2024 թվականին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան ուղեգծով փոխադրվել է մոտ 1,4 միլիոն տոննա ղազախստանյան նավթ: