Ղազախստանում կործանված ինքնաթիռի ուղևորների գ...

Ղազախստանի ԱԻՆ-ից РБК-ին հայտնել են, որ Ակտաուի մերձակայքում ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանումից հետո 28 մարդ ողջ է մնացել։

Ինքնաթիռում ընդհանուր առմամբ եղել է 67 մարդ, որոնցից 62-ը՝ ուղևորներ։ Ինքնաթիռում գտնվել են Ադրբեջանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի քաղաքացիներ։

AZAL ավիաընկերության ինքնաթիռում տեղի է ունեցել բալոնի պայթյուն, ինքնաթիռն ընկել է Աքթաուի մոտ։ Այս մասին տեղեկացրել են Մանգիսթաու մարզի առողջապահության վարչությունում՝ մանրամասներ չնշելով։

«Դեկտեմբերի 25-ին, ժամը 10.58-ին 1-ին կարգի (ինքնաթիռում բալոն է պայթել) կանչ է ստացվել։ Ուղարկվել են շտապօգնության 22 բրիգադներ եւ բժշկական աղետների կենտրոնի 6 բրիգադ»,- վարչության հաղորդագրությունը մեջբերել է «Կազինֆորմ» գործակալությունը։