Նուրսուլթան Նազարբաևի երկարաժամկետ նախագահության օրոք եղել են բացթողումներ, բայց չի սխալվում նա, ով չի աշխատում։ Այս մասին «Ана тілі» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Հրաժարական տալուց հետո, սակայն մնալով Անվտանգության խորհրդի նախագահ, նա, անկեղծ ասած, աչքի չի ընկել քաղաքական նրբանկատությամբ, պարբերաբար հանդիպումներ է ունեցել վարչապետի, Ազգային բանկի նախագահի, նախարարների, ակիմների մասնակցությամբ։ Սրան զարմանքով էին նայում անգամ օտարերկրյա ղեկավարներն ու դիվանագետները, էլ չեմ խոսում մեր հասարակության մասին։ Անգամ կատակ կար. «Հրաժարականից հետո Նազարբաևը պաշտոնի բարձրացում է ստացել և նախագահին իր ենթակայության տակ է վերցրել»։ Բայց կյանքում կատակների ժամանակը չէր։
Այս իրավիճակը երկիշխանության մասին խոսակցությունների ալիք առաջացրեց։ Իսկ բյուրոկրատական խավը խառնաշփոթի մեջ հայտնվեց՝ այցելելով նախ մի գրասենյակը, հետո՝ մյուսը և հրահանգների մեջ շփոթվելով»,- նշել է նա, հաղորդում է Tengrinews-ը։



