Ղազախստանի նախագահն այժմ « Миротворец » կայքո...
Փորձագետ Աղվան Պողոսյանը գրում է․
«Ուկրաինայի թշնամիների» ցուցակում՝ որը հրապարակվում է « Миротворец » կայքում, մեծ աղմուկ է բարձրացրել ղազախական լրատվամիջոցներում ։ Ղազախստանի իշխանությունները փորձել են աչք փակել դրա վրա, սակայն ստեղծված նախադեպը աշխարհի տարբեր երկրներում քաղաքական գործիչներին ստիպել է մտածել այդ իրադարձության հնարավոր հետեւանքների մասին ։ Ոչ պակաս, դա վերաբերում է նաեւ Հայաստանին, որը, ինչպես եւ Ղազախստանը, չեզոք դիրքորոշում ունի Ուկրաինայի հակամարտության նկատմամբ ։
« Миротворец » կայքն իրեն դիրքավորում է որպես « ազգային Ուկրաինայի պետականության հիմքերի, խաղաղության, քաղաքացիների անվտանգության դեմ հանցագործությունների հետազոտությունների կենտրոնի ինտերնետ-ներկայացուցչություն » (կայքի հղումը մեկնաբանություններում): Միևնույն ժամանակ, ուկրաինական կայքը տվյալների բազա է, որում մուտքագրվում են մարդկանց անձնական տվյալները, որոնց կարծիքը չի համընկնում Ուկրաինայի գործող իշխանությունների կարծիքի հետ: Հարկ է հատուկ նշել, որ տվյալների բազաներում՝ որոնք մինչև վերջերս բաց են եղել, նշվում են մարդկանց անձնական տվյալները ՝բնակության հասցեները, անձնագրային տվյալները,լուսանկարները և աշխատանքի վայրերը։
Կայքում տեղ գտնված մարդիկ և նրանց հարազատները ենթարկվում են իսկական հալածանքների, շատերը ստիպված են փոխել իրենց բնակության վայրը և աշխատանքը: Արդեն կան մի շարք դեպքեր, երբ « Миротворец »-ի ցուցակում հայտնված մարդիկ զոհվել են, կամ պարզապես անհետացել ։ Դրանից հետո նրանց լուսանկարները ցինիկաբար ձևափոխվում էին ՝ ուղեկցվելով « ликвидирован » է մակագրությամբ ։ Եվ այստեղ բացառություն չեն Ուկրաինայի մեծաթիվ հայկական սփյուռքի ներկայացուցիչները, որոնցից շատերն ապրում են երկրի արևելքում ՝ մարտական գործողությունների գոտում ։ ԶԼՄ-ների տեղեկություններով ՝ « Миротворец » կայքում արդեն հարյուրավոր ուկրաինահայեր կան, այդ թվում ՝ երեխաներ ։ « Миротворец » ցուցակը ուկրաինական իշխանություններն օգտագործում են երկրի արևելքում « зачисток » անցկացնելու համար ։ Բացի Դոնբասում բնակվող հայերից, « Миротворец »-ի ցուցակում են հայտնվել նաև շատ այլ հայեր՝ Ռուսաստանից ։ Զարմանալի է, որ նրանց մեջ կան քաղաքականությունից հեռու և «անշառ» մարդիկ, ինչպիսիք են՝ կատակերգուներ Միխայիլ Գալուստյանն ու Եվգենի Պետրոսյանը ։ « Գնդակահարության ցուցակում » Ղազախստանի նախագահ Տոկաևի ընդգրկումը խոսում է այն մասին, որ Կիևի իշխանությունները բարձրացնում են խաղադրույքները, և այլևս իրենց համար որևէ սահմանափակում չեն տեսնում ։ Ռուսաստանաբնակ հայերի, ինչպես նաեւ ազդեցիկ գործարարների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հայտնվելը, այսպես կոչված « Գնդակահարության ցուցակում »՝ ժամանակի հարց է ։ Այստեղ հարկ է հիշել, որ 2014 թվականի մարտին ՄԱԿ-ում քվեարկության ժամանակ Հայաստանը սատարեց Ռուսաստանին՝ Ղրիմի կարգավիճակի փոփոխության հարցով ։ Բացի այդ, Հայաստանը միակ երկիրն է, որը սատարել է Ռուսաստանին և դեմ է քվեարկել այս տարվա մարտին Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի ներկայացուցչության կասեցմանը ։
Բացի այդ, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչման մասին լուրը 2022 թվականի փետրվարին ողջունել են Արցախի իշխանությունները՝Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ։ Դրան հաջորդեցին մի շարք կտրուկ հայտարարություններ Հայաստանի հասցեին՝ ուկրաինացի քաղաքական գործիչների և լրագրողների կողմից ։
Հայաստանը Ռուսաստանի եւ Ուկրաինայի հակամարտության մեջ հետևեողականորեն չեզոքություն է պահպանում՝ հաշվի առնելով երկու կողմերի փաստարկները,ինչպես նաև աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումները մեր տարածաշրջանում, սակայն մենք պետք է պատրաստ լինենք վճռականորեն դատապարտել Կիեւի ցանկացած սադրիչ գործողություն, որն արդեն վաղուց անցել է՝ երկրների միջեւ նորմալ դիվանագիտական հարաբերությունների բոլոր հնարավոր սահմանները: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն չեզոք պետություններին՝ ինչպիսիք են Հայաստանը և Ղազախստանը, այլև Կիևի դաշնակիցներին ։ Բավական է հիշել Ուկրաինայի նախագահ Զելենսկու վերջին սկանդալային հայտարարությունները՝ Գերմանիայի ղեկավարության հասցեին ։ Առավել ապակառուցողական է հայտարարություններից մեկը, որում Զելենսկին հիշում է Գերմանիայի և գերմանացի ժողովրդի՝ « Ուկրաինային զենք մատակարարելու որոշակի հոգեբանական խոչընդոտների մասին, որոնք կապված են նրա նացիստական անցյալի հետ »:
Մենք պետք է հստակ հայտարարենք, որ Հայաստանն Ուկրաինայի հանդեպ չունի որևէ պարտավորվածություններ, և հայերի "գնդակահարության ցուցակներում » ընդգրկելու փորձերը, որտեղ էլ որ նրանք ապրեն, մեր վճռական հակահարվածին կհանդիպեն միջազգային բոլոր հարթակներում ։