Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ընդունել է կառավարության հրաժարականը:
«1. Ընդունել Ղազախստանի կառավարության հրաժարականը: 2. Ղազախստանի վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Ռոման Վասիլևիչի Սկլյարի վրա: 3. Ղազախստանի կառավարության անդամներին՝ շարունակել իրենց պարտականությունների կատարումը մինչև կառավարության նոր կազմի հաստատումը», - ասված է Տոկաևի հրամանագրում:
Փաստաթուղթը ուժի մեջ է ստորագրման օրվանից: