Ղազախստանի Կարագանդայի մարզում Սու-30ՍՄ կործանիչ է աղետի ենթարկվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։
«Այս տարվա փետրվարի 25-ին Կարագանդայի մարզում պլանային ուսումնավարժական թռիչքներ կատարելիս աղետի է ենթարկվել Սու-30ՍՄ կործանիչը։ Ինքնաթիռի անձնակազմը ժամանակին կատապուլտացվել է։ Օդաչուները ողջ են, նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Նրանք գտնվում են բժիշկների հսկողության ներքո», - ասվում է հաղորդագրության մեջ։



