
Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը այսօր՝ հունիսի 25-ին, հրապարակել է մեկնաբանություն Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հաղորդում է Zakon.kz-ն։
Ինչպես ընդգծել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը, «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են»։
«Ղազախստանը զարգացնում է լիարժեք համագործակցություն Հայաստանի հետ՝ բարեկամության և ռազմավարական գործընկերության ոգով։ Մենք գնահատում ենք մեր երկրների միջև ձևավորված փոխադարձ վստահության մթնոլորտը։ Մենք հայ ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում», - ասել է նա։