Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեի հետ։ Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհավորել է դիվանագետին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։ Այս մասին հաղորդում է «Грузия Online» պարբերականին:
«Նշվել է, որ Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը սերտ բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ ունեն, և ապագայում տարբեր ոլորտներում ակտիվ համագործակցության հույս է հայտնվել», - մեջբերում է պարբերականը կառավարության վարչակազմի տարածած հաղորդագրությունը:
Գեորգի Շարվաշիձեն Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, այդ թվում՝ առաջին փոխնախարարի պաշտոնը։ Զբաղվել է նաև գիտամանկավարժական գործունեությամբ։ 2016-2022 թթ.-ին եղել է Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորը։ Բացի այդ, 2004-2013 թթ.-ին նա աշխատել է որպես Բուդապեշտի «Բաց հասարակություն» ինստիտուտի ակադեմիական աջակցության ծրագրի տնօրեն:
Գեորգի Շարվաշիձեն Մանկավարժական գիտությունների թեկնածու է, Եվրոպական ակադեմիայի գործող անդամ, պարգևատրվել է Փառքի շքանշանով։ Հեղինակ է մենագրությունների և գիտական հոդվածների։