Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունում շրջանի կարգավիճակը հստակեցված չէ, այդ հարցում հարկավոր է առաջնորդվել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերի և միջազգային իրավունքի ակտերով:
Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Այո, այդ փաստաթղթում չի խոսվում Ղարաբաղի կարգավիճակի մասին, ներկայումս հարկավոր է առաջնորդվել միջազգային իրավունքի ակտերով և, առաջին հերթին, ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով և այլ փաստաթղթերով»,-նշել է Պեսկովը:



