Վուչիչը հայտնել է Ռուսաստանի հետ գազի մատակար...

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է Ռուսաստանից գազի մատակարարումների պայմանագիրը մինչև 2026 թ. մարտի 31-ը երկարաձգելու մասին։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

«Մենք պայմանագիր ունենք գազի մատակարարումը ևս երեք ամսով՝ մինչև մարտի 31-ը երկարաձգելու վերաբերյալ. այնպես որ, մարդիկ կարող են հանգիստ քնել։ Սերբիան առաջիկա ձմռանը կունենա բավականաչափ և՛ էլեկտրական էներգիա, և՛ առատ գազ», - ասել է Վուչիչը լրագրողների հետ զրույցում։

Սերբիան մեծապես կախված է ռուսական գազից, որը մատակարարվում է «Թուրքական հոսք» խողովակաշարով, և իր գազի մեծ մասը ստանում է «Գազպրոմ»-ից։