
Իսակովի պողոտայում առավոտյան ՃՏՊ է տեղի ունեցել թիվ 23 ավտոբուսի մասնակցությամբ։ Վարորդների սթափության փորձաքննությամբ պարզվել է, որ ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ, գրել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
«Պարզվել է, որ վերջինս ալկոհոլ օգտագործել է հավաքականից դուրս գալուց հետո սկզբնակետում։ Որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից»,–գրել է նա։