Վթարի է ենթարկվել Եվլախ-Աղդամ-Լաչին ճանապարհով դեպի Ստեփանակերտ Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի թիմը։
Վթարի հետևանքով տուժել է վեց մարդ։
Զոհվել են Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահ Էլխան Սամեդովը և փոխնախագահ Ասլան Շախգյալդիևը։
Նշենք, որ Բաքուն պատրաստվում էր Ստեփանակերտի մարզադաշտում ֆուտբոլային հանդիպում անցկացնել։ «Ղարաբաղ» և MOIK ֆուտբոլային ակումբները Ադրբեջանի ֆուտբոլի գավաթի 1/8 եզրափակչի խաղը Ստեփանակերտում անցկացնելու էին դեկտեմբերի 21-ին։



