Դուք այսօր մարդ եք սպանել: Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը ոչ միայն նրան կալանավորման հրահանգ տվածի ու կալանավորման որոշումը կայացրածի վրա են, այլ նաև բոլոր այն մարդկանց, ովքեր ծաղրում են մարդկանց առողջական խնդիրները: Այս մասին Facebook—ի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Ամեն անգամ երբ որևէ մեղադրյալի առողջությամբ պայմանավորված միջնորդություն է ներկայցվում մարդու նկատմամբ կալանք չկիրառելու, միշտ գտնվում են մարդիկ, որոնք հեգնում են մարդու առողջական վիճակը, անտեսում են բժշկական տվյալները:
Արդյունքում կալանավորվողներն իրենք էլ սկսում են չխոսել այդ հարցերից, որ հանկարծ այլ տպավորություն չստեղծվի ու լինում է սա»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնի էր, որ այսօր առավոտյան «Նուբարաշեն» քրեակատորաղական հիմնարկում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը: Նրա մոտ սրտի կաթված է եղել և նա հանկարծամահ է եղել:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով կալանավորել էր Ստեփանավան համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին՝ ընտրակաշառքի գործով։



