Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կշարունակենք ակտիվ...

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են ռազմավարական գործընկերության և դաշնակցային ոգով, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Նովրուզի տոնի առթիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական ուղերձում:

«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք ակտիվորեն զարգացնել երկկողմ փոխշահավետ կապերը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների, ի շահ Հարավային Կովկասում և Կասպից ծովում անվտանգության և կայունության ամրապնդման», - նշել է ՌԴ նախագահը։