Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի հետ սահման տանող ճանապարհի տեղամասը «Նինոծմինդա»-«Բավրա» անցակետի ուղղությամբ։
Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը տեղեկացնում է, որ տրանսպորտի բոլոր տեսակների երթեւեկությունը Փարավանի լեռնանցքով արգելված է բքի եւ վատ տեսանելիության պատճառով։
Սահմանափակումը գործում է ներպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-ից մինչեւ 110 կիլոմետր տեղամասում։



