
Վրաստանը ուշադիր հետևում է Երևանի և Բաքվի միջև երկխոսությանը և հույս ունի, որ մոտ ապագայում կստորագրվի խաղաղության համաձայնագիր։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին Թբիլիսիում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսում։
Վրացի նախարարը նշել է իր երկրի շահագրգռվածությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցում։ Նա նաև հիշել է եռակողմ ձևաչափը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ փոխնախարարներ Վահան Կոստանյանի, Էլնուր Մամեդովի և Լաշա Դարսալիայի մասնակցությամբ, նշելով դրա ներուժը։