Վրաստանը պատրաստ է առավելագույնս խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում՝ տարանցիկ հաղորդակցության զարգացման գործում, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին՝ Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) նոր երկաթգծի բացման հանդիսավոր արարողությունից հետո, հայնում է Սպուտնիկ Գրուզիա-ն:
«Երբ մենք խոսում ենք Վրաստանի կապող գործառույթի զարգացման մասին, Հայաստանին մեծ նշանակություն է տրվում, և մենք պատրաստ ենք առավելագույնս խորացնել համագործակցությունն ու գործընկերությունը մեր հայ ընկերների հետ, այդ թվում՝ տարանցիկ գործառույթի զարգացման գործում։ Մեր կողմից այս հարցում կլինի առավելագույն ակտիվություն»,- ասել է Կոբախիձեն։
Պատասխանելով ԲԹԿ նախագծում Հայաստանի հնարավոր ներգրավման մասին հարցին՝ Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ դա հնարավոր է։



