Վրաստանը նշանակալի դեր ունի Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործում։
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում կայացած դեսպանների համաժողովում իր ելույթում։
Նրա խոսքով՝ վրացական դիվանագիտական կորպուսի ջանքերը տարածաշրջանում խաղաղության ամրապնդման ուղղությամբ պետք է շարունակվեն առաջիկա տարիներին։
«Վրաստանը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում, Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործում, և մեր դիվանագիտական կորպուսի ջանքերն այս ուղղությամբ պետք է շարունակվեն նաև ապագայում։
Մեր հիմնական խնդիրներից մեկը մեր երկրի տրանսպորտային և տարանցիկ գործառույթների ամրապնդումն է։
Այս տարի այս ուղղությամբ շատ բան է արվել, և դեռ շատ բան կա անելու հաջորդ տարի և առաջիկա տարիներին»,- ասել է Կոբախիձեն։



