Վրաստանը մրցակցություն չի տեսնում Ադրբեջան–Հա...

Ինտենսիվ քննարկումներ են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր երթուղիների կառուցման շուրջ, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին, հայտնում է 1tv.ge-ն:

«Այժմ ինտենսիվ քննարկումներ են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր երթուղիների կառուցման շուրջ և մենք կարող ենք միանգամայն պարզ ու հանգիստ ասել, որ դա լավ է տարածաշրջանի համար։ Եթե դրանք զարգանան և մեր տարածաշրջանում նոր երթուղիներ ավելանան, մեր տարածաշրջանի արժեքը կապուղիների առումով միայն կաճի։ Բայց պարզապես աներևակայելի է, որ որևէ երթուղի կարողանա փոխարինել Վրաստանին՝ հաշվի առնելով, որ այս միջանցքը գոյություն է ունեցել, գործել ու աճել է այսքան տարի»,- ասել է նախարարը:

Մակա Բոչորիշվիլիի խոսքով պահանջարկը տարեցտարի աճում է, այլ ոչ թե նվազում։ Նույնիսկ եթե ավելանան երեք կամ չորս լրացուցիչ երթուղիներ, դրանք դեռևս, հավանաբար, անբավարար կլինեն այսօր Արևելքի և Արևմուտքի միջև շարժվող ողջ բեռնաշրջանառությունը սպասարկելու համար։

«Ինչ վերաբերում է որոշակի կողմերի փորձերին՝ շահարկել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները Վրաստանի համատեքստում, ստեղծել երկդիմի իրավիճակներ կամ ուղղորդված հարցեր հնչեցնել, մենք այդ ամենը հստակ տեսնում ենք, ողջունում ենք և դա չենք դիտարկում որպես մրցակցություն Վրաստանով անցնող երթուղու համար»,- ասել է նախարարը։